A
A
Սանկտ Պետերբուրգում սկսվել է տոմսերի վաճառքը
Այսօր Սանկտ Պետերբուրգում սկսվել է Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան - Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը:
Արդեն իրացվել է 400 տոմս: Այդ հանդիպման ամենաէժան տոմսն արժե 500 ռուբլի: Հայաստանի հավաքականի երկրպագուների համար Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում հատկացվել է մի ամբողջ սեկտոր:
Հայ երկրպագուները տոմսեր կարող են գնել միայն քաղաքի Հայկական եկեղեցու հարեւանությամբ գտնվող խանութներում: