Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայից կմեկնեն Սանկտ Պետերբուրգ

Սպորտ
ea60a8328ab6f0d71ba5089fc7ed747c

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի ղեկավարությունը Հայաստանի ընտրանու հետ խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին քաջալերելու եւ թարմացնելու համար` մրցավայր մեկնելուց առաջ թույլ է տվել նրանց հանդիպել իրենց ընտանիքի անդամների եւ ընկեր-ընկերուհիների հետ:

Ճիշտ է, այդ հնարավորությունից օգտվել են միայն մոսկվայաբնակ խաղացողները: Մասնավորապես` պաշտպան Վալերի Բերեզուցկու կինը հյուրանոց է այցելել իր փոքրիկ որդու հետ, իսկ ահա Իգոր Սեմշովի կինը տանն է թողել իր չափահաս երեխաներին: Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Դմիտրի Տորբինսկուն քաջալերելու էին եկել միայն ծնողները:

Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականն այս օրերին պատրաստվում է Հայաստանի ազգային թիմի հետ ընտրական հանդիպմանը: Այսօր ռուսները Մոսկվայից կմեկնեն Սանկտ Պետերբուրգ, որտեղ եւ հունիսի 4-ին կհյուրընկալեն մեր հավաքականին: