Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 5-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝  այսօր Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշերով ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:

Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 9 տուժած:
 

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: