Բացել լրահոսը Փակել լրահոսը
gl9jh91xgaap513_v1.thumb
A A
Քաղաքականություն

Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան կատարած այցի շրջանակում Ծիծեռնակաբերդ այցելությունից լուսանկարներ և գրել․

«Այսօր մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները, որպեսզի նրանք երբեք չկորեն պատմության մեջ։ Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ։ Պատիվ ունեմ, որ նախորդ տարի իմ հարգանքի տուրքը մատուցեցի»։