Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է 100 տոկոսով ներդնեն իրենց ուժերը»

Սպորտ
6d4fe572dc5f68a0031470ce1a914849

 

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատը այսօր Մոսկվայում հրավիրած մամուլի ասուլիսին հունիսի 4-ին Հայաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպման առիթով ասել է, որ իր սաներին շատ դժվար մրցապայքար է սպասվում:

«Առաջիկա մարզմանը մենք կաշխատենք պարզել ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը: Սկզբում նախատեսել էինք հավաք անցկացնել Սանկտ Պետերբուրգում, սակայն այնտեղ մարզումային պայմանները թույլ չտվեցին: Մեր ֆուտբոլիստները այդ խաղում պետք է 100 տոկոսով ներդնեն իրենց ուժերը: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ ընտրական խաղերի հանդեպ ունեցած իմ սաների վերաբերմունքից» - հայտարարել է Դիկ Ադվոկատը:

Ի դեպ, մարզչից առաջ լրագրողների հարցերին պատասխանել է հավաքականի եւ անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոն: Նա առաջիկա հանդիպման մասին, մասնավորապես, ասել է. «Չնայած ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի հավաքականին, սակայն մենք պարտավոր ենք հանգիստ հաղթել մրցակցին: Ինչ վերաբերում է թիմերի նախորդ հանդիպմանը, ապա ես բան չունեմ ասելու: Նման խաղերը չեն հիշվում»: