Բացել լրահոսը Փակել լրահոսը
Makeup Transformation (1)
A A
Սպորտ

«Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատմական նվաճումը (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացավ միլանյան դերբին` «Միլան»-«Ինտեր» հանդիպումը:

18-րդ րոպեին գլխի հարվածովհանդիպման հաշիվը բացեց պաշտպան Աչերբին: Թիմերն ընդմիջման գնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Տյուրամը: Ի վերջո «Ինտեր»-ը հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ինտեր»-ն այս հաղթանակից հետո հավաքեց 86 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն:

Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ 5 լիգաներից մեկի` Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն: