Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_2024_04_20_101848445
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Գուտերեշը կոչ է արել կողմերին շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանագծումն ու սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար։

Դյուժարիկն ընդգծել է, որ գլխավոր քարտուղարը ուշադիր հետում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։