A
A
Ալին Գոյանի տեսահոլովակի պրեմիերան կայացավ (տեսանյութ)
Վճռաբեկ դատարանի մամլո նախկին խոսնակը զարմացրեց իր գործընկերներին։ Իրավաբան Ալինա Ենգոյանը, ով ներկայումս վարում է Դատաժամ հաղորդաշարը, ներկայացավ իբրեւ երգչուհի Ալին Գոյան։
«Արմենիա Թի Վի» հեռուստաընկերության «Բարի լույս» հայեր հաղորդման շրջանակներում կայացավ երգչուհի Ալին Գոյանի տեսահոլովակի պրեմիերան: Սա երգչուհի Ալին Գոյանի` առաջին տեսահոլովակն է։
Ալինա Ենգոյանի մտերիմների համար այնքան էլ զարմանալի չէր այս տեսահոլովակի ծնունդը, քանի որ նա իրավաբանական ֆակուլտետում ուսանելուն զուգահեռ սովորել է կոնսերվատորիայում։