Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան 2
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարրիսին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

 

«Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Իռլանդիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր հետագա նախաձեռնություններում:

 

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Իռլանդիան կշարունակի զարգանալ և բարգավաճել՝ ի շահ Իռլանդիայի բարեկամ ժողովրդի։

 

Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակներում:

 

Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկրների միջև փոխգործակցությանը ԵՄ շրջանակներում: Վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընդլայնումը մեծապես կնպաստի նաև երկկողմ համագործակցությանը:

 

Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցությունը հեռանկարային նոր ծրագրերով համալրելու հնարավորությունները։

 

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։