Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում։
 
Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։
 
Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
 
ՀՀ ՊՆ