Բացել լրահոսը Փակել լրահոսը
fd6625291e4d138db42e308df0b9e300_1712732649
A A
Հասարակություն

Երևանում ավտոմեքենայից հափշտակել են 36 կգ ոսկի, և ըստ տուժողների՝ 293 միլիոն ՌԴ ռուբլի կամ 6 միլիոն դոլարի ոսկյա և ադամանդյա զարդեր․ Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 10-ին, առանձնապես խոշոր չափի ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել, գրում է Shamshyan.com-ը։

 Տեղում 2 քաղաքացի, ովքեր եղել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկաններին հայտնել են, որ իրենք կայանել են ավտոմեքենան, որից հետո 2 քաղաքացի մոտեցել են իրենց ու իրենց նկատմամբ ավազակային հարձակում են կատարել , ավտոմեքենայի միջից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի, ասում էին նաև, որ հափշտակել են 6 միլիոն դոլար:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «ավազակայն հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև վարկած, որ հնարավոր է՝ այս ամենը բեմականացված է և իրականության հետ աղերս չունի: