Բացել լրահոսը Փակել լրահոսը
Unity10900(900x600)
A A
Բիզնես

Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով

Ucom ընկերությունը ներկայանում է նոր առաջարկով․ Unity 12000 փաթեթը կտրամադրվի 10900 դրամով՝ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։

 

Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ։

 

Unity 12000 փաթեթի շրջանակում բաժանորդները կստանան անսահմանափակ ծավալով շարժական ինտերնետ, 1000 րոպե Հայաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում խոսելու համար, բարձր՝ մինչև 200 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ ու նոր սերնդի Wi-Fi 6 սարք, ինչպես նաև 210 հեռուստաալիք դիտելու հնարավորություն։

 

Unity փաթեթներն առանձնանում են նրանով, որ տրամադրում են շարժական ու ֆիքսված, կապ, ինչպես նաև հեռուստատեսություն մեկ փաթեթով, ինչը թույլ է տալիս բաժանորդներին խնայել ժամանակ և գումար։

 

«Մեր նպատակն է ծառայությունները բաժանորդների համար միաժամանակ դարձնել որակյալ, հասանելի ու հարմարավետ։ Այս ամեն ինչն ապահովելու համար մենք ոչ միայն ընդլայնում ու վերազինում ենք ցանցերը, այլ նաև տարբեր ծառայությունները միավորող փաթեթներ ենք ստեղծում: Այսպես ծառայություններն ավելի մատչելի են ստացվում, վճարելու գործընթացն էլ ավելի հեշտ է լինում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

Ակցիայից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր այս պահին որևէ Unity փաթեթի բաժանորդ չեն։ Unity 12000 փաթեթը հասանելի է Երևանի և այն մարզային բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է Ucom-ի ֆիքսված ցանցը։

 

 

«Յուքոմ» ՓԲԸ