Բացել լրահոսը Փակել լրահոսը
434469105_751933227029275_4262674935811562286_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր և մասնավորապես անդրադարձել Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգին: Նախարարն ընդգծել է, որ Ֆինլանդիան շարունակելու է աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: