Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում հրդեհ է բռնկվել.հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի եռահարկ տանիքում:Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գագիկ Ասլանյանն ու պարեկ Մհեր Մանուկյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 1 բրիգադ և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: