Բացել լրահոսը Փակել լրահոսը
68
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել և այն տրամադրում է Հայաստանին․դեսպան

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Հայաստանին տրամադրվում է ֆրանսիական արտադրության այնպիսի տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ։

Դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- նշել է նա՝ իր գրառմանը կից հրապարակելով ֆրանսիական «Thales» ընկերության ռադարների մասին «Politico»-ի հոդվածը։