Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մոլդովան ԱՄՆ-ից հեղուկ գազ է գնել. ինչպես է Քիշնևը ցանկանում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից. (տեսանյութ)

Մոլդովան առաջին անգամ ամերիկյան հեղուկացված բնական գազ է գնել Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգստի տերմինալի միջոցով։

Ճիշտ է, առայժմ միայն թեստային ռեժիմով և փոքր ծավալով։ Անդրբալկանյան գազատարով բնական գազն արդեն հասցվում է երկիր։ Փորձագետները սա կարևոր քայլ են համարում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ, քանի որ ընդամենը երկու տարի առաջ Մոլդովան ամբողջովին կախված էր Ռուսաստանից ստացվող գազից։