Բացել լրահոսը Փակել լրահոսը
1133875
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր պաշտոնական էջում  հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ տեղադրելով Ստեֆան Սեժուրնեի ելույթի ամբողջական տարբերակը: 

«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է Սեժուրնեն։

Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Բաքվից եկող կեղծ տեղեկատվության ավելացման առնչությամբ, որը միտում ունի էսկալացիայի պատասխանատվությունը վերագրել Հայաստանին։ Էսկալացիայի, որից այսօր միայն Հայաստանն է ցանկանում խուսափել: 

«Շատ նմանություններ ենք տեսնում այն ամենի հետ, ինչը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի նկատմամբ», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել այս հարցին Բաքվում կայանալիք COP29-ի անցկացումից վեց ամիս առաջ: