Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Արման Թաթոյան
A A
Քաղաքականություն

Ոստիկանությունն օրենքի խախտմամբ բերման է ենթարկում «Մարտական եղբայրություն» խմբի անդամներին․ Թաթոյան

Արման Թաթոյանն իր ֆեյբուքի էջում գրում է․
 
Այսօր մեզ հասցեագրվել են ահազանգեր, որոնց համաձայն` Ոստիկանությունն օրենքի խախտմամբ բերման է ենթարկում «Մարտական եղբայրություն» խմբի անդամներին՝ «ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելու» հանցանք կատարելու կասկածանքով:
 
Ըստ ահազանգերի` Ոստիկանության այսօրվա գործողություններից մոտ մեկ շաբաթ առաջ խումբը ծանուցում էր ուղարկել իրավասու մարմիններին՝ Ոսկեպար իրենց այցի վերաբերյալ: Մարտի 22-ից, այսինքն` ուրբաթ օրվանից խմբի անդամներին զանգել են Ոստիկանությունից և «հրավիրել զրույցի»: Մեծ մասը չի գնացել` նշելով, որ հրավերներն անօրինական են:
 
Ըստ մեզ հասցեագրած ահազանգերի` երեկ խմբի անդամները Ոստիկանությունից ստացել են զգուշացումներ այն մասին, որ խմբի անդամներից որևէ մեկը չի հասնելու Ոսկեպար, եթե որոշեն իրականացնել այցը:
 
Ոստիկանությունից իրենց սպառնալիքով տեղեկացրել են` քանի որ «Մարտական եղբայրությունը» մարտական պարապմունքներ է վարում, այդ փաստը կասկածի տակ չի դնի ձևավորելու հանրային ընկալում այն մասին, որ խումբն իրականուծ ապօրինի զենք-զինամթերք է կրում: Այդ առումով չեն ունենա նաև հանրային աջակցություն:
 
Համաձայն ահազանգերի` հաշվի առնելով ձերբակալվելու Ոստիկանության նախազգուշացումը և մտացածին հանրային կարծիք ձևավորելու սպառնալիքը՝ իրենց որևէ անդամ Ոսկեպար գնալիս որև տեսակի օրինական զենք կամ զենքի կաղապարվածք իրենց հետ չեն ունեցել:
 
Ահազանգի պնդմամբ` «Մարտական եղբայրությունը» արդեն մեկ տարի է, ինչ ունի համապատասախան թույլտվություն և կնքված հուշագիր Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ՝ պարապմունքներ իրականացնելու վերաբերյալ ու իրենց կողմից օգտագործվեղ բոլոր զենքերի համար առկա են համապատասխան թույլտվություններ:
 
Այսօր առավոտյան խմբի անդամների մեկնելու պայմանավորված վայրում՝ Երևանի Աբովյան 60 հասցեում, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության ներկայացուցիչները, որտեղ գտնվող բոլոր անդամներին բերման են ենթարկել:
 
Խմբի այն անդամները, ովքեր պատերազմի և/կամ նախկինում ռազմական գործողությունների են մասնակցել և ունեն որոշակի հանրային ճանաչում՝ բերման են ենթարկվել հենց իրենց տներից կամ տանից դուրս գալիս:
Բերման են ենթարկված 40-ից ավելի անդամներ՝ թե´Երևանում, թե´ Ոսկեպարում:
 
Վերջիններիս մի մասին Ոստիկանության ներկայացուցիչները Ոսկեպարում են հայտնել, որ նպատակահարմար չէ նրանց այդտեղ գտնվելը:
Ահազանգերը հայտնել են, որ Ոստիկանությունն անձանց բերման ենթարկելիս կիրառել է օրենքը խախտող անհամաչափ ուժ:
 
Բացի խմբի անդամներին բերման ենթարկելուց, խմբի անդամների ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ Ոտիկանությունը սկսել է խուզարկություններ: Ըստ ահազանգի՝ դրանք առանց դատարանի համապատասխան որոշման են:
 
Բերման ենթարկվածներին չի տրվել զանգի կամ տեղեկացնելու հնարավորություն:
Նշված բոլոր իրավունքների ապահովումը միջազգային կարևոր պահանջ է: Դրանց խախտումն անթույլատրելի է, և դրանք ուղղված են անօրինական ազատազրկումից կամ անօրինական քրեական հետապնդումից նրանց պաշտպանելուն: Այս հաղորդումը հիմնված է մի քանի աղբյուրից ստուգված տեղեկությունների վրա: