Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Պուտինն ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին (տեսանյութ)

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին՝ անդրադառնալով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը: 

 Պուտինը մարտի 24-ը հայտարարել է  համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

Իր ուղերձում ՌԴ նախագահը հայտարարել է, որ ահաբեկչության բոլոր կատարողներն ու պատվիրատուները անխուսափելի պատիժ կկրեն։

«Ահաբեկիչներն ապագա չունեն, նրանց հատուցում ու պատիժ է սպասվում։ Ահաբեկիչներին, մարդասպաններին, տմարդներին, որոնք չունեն ու չեն կարող ունենալ ազգություն, աննախանձելի ճակատագիր է սպասվում՝ հատուցում և պատիժ։ Նրանք ապագա չունեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։