Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Հանդիպում հայ համայնքի հետ
A A
Պաշտոնական

Արման Թաթոյանը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել հայերի
նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման
պետական քաղաքականությունը:


Ներկայացրել է սահմանի մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած
տառապանքները, որի հետևանքով սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչները
զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու
հնարավորությունից:


Քննարկել են նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական
զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց
սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ