Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անահիտ Ավանեսյանը՝ Արսեն Թորոսյանի քննադատության մասին (տեսանյութ)

«Առողջապահական համակարգում բարեփոխումներն անձնական տվյալների ու բժշկական գաղտնիքների արտահոսքի հնարավորինս կանխելու նպատակ են հետապնդում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բոլոր գրառումներին, քննադատություններին ծանոթանում ենք, ողջունում ենք, մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները, մեր քննադատները բարձրաձայնեն բոլոր հարցերը և մենք տեղեկացված լինենք հնարավոր խնդիրների մասին», - ասաց նախարարը։

Նախարարի խոսքերով՝ բազում երկրներ այս նույն համակարգով աշխատում են և որևէ մեկը խնդիր չի ունենում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում