Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերգ` եկեղեցու կամարների տակ

Մշակույթ
d6f58a0a94cdf6d084b5815daaf34c29

Նյու Յորքի սբ. Վարդան մայր տաճարի կամարների տակ տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ ` նվիրված ՀՀ Անկախության 20 - րդ ամյակին:

Հյուրերին բարի գալստյան խոսք ասաց տաճարի լուսարարապետ՝ Մարտիրոս Չեւյանը: Համերգին իրեց մասնակցությունն էին բերել ամերիկահայ ճանաչված երգիչ- երգչուհիներ ՝ Անուշ Բարքլին, Մարո Փարթամյանը, Հասմիկ Մեյխանեջյանը, Անահիտ Պողոսյանը, Վաղարշակ Օհանյանը, Սոլանջ Մերիջինյանը Մարգարիտա Թերզյանը, Անահիտ Զաքարյանը, Էդգար Բրուտյանը, Ջեննի Սարյանը եւ դաշնակահար՝Կարեն Հակոբյանը: Համերգային ծրագրում hնչեցին հայ երգահաններ՝ Կոմիտասի. Ար. Տիգրանյանի .Ալ. Հարությունյանի , Վ.Կոտոյանի ,Ա.Սաթյանի,Ռ.Մելիքյանի ինչպես նաեւ`Բելլինիի ,Վերդիի եւ Բիզեի ստեղծագործությունները:

Համերգի ծրագիրը եզրափակեց սբ. Վարդան մայր տաճարի երգչախումբը, ճանաչված խմբավար ՀՀ վաստակավոր արտիստ,պրոֆեսոր ՝ Խորեն Մեյխանեջյանի ղեկավարությամբ:

Երգչախմբի կատարմամբ հնչեցին հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաեւ Էդգար Հովհանիսյանի « Երեւան- Էրեբունի» երգը,որին մեծ խանդավառությամբ ձանակցեցին նաեւ ներկաները:

ՀՀ Անկախության 20- րդ ամյակի առթիվ` տոնական համերգի մասնակիցներին եւ ներկաներին ողջունեց նաեւ ՄԱԿ- ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան` Կարեն Նազարյանը:

Երեկոյի փակման խոսքով եւ հայրապետական օրհնությամբ հանդես եկավ Գեր. Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները՝հեղինակի Նյու Յորք