A
A
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին (լուսանկարներ) (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։