Բացել լրահոսը Փակել լրահոսը
430609498_791523583005141_2586360923342412367_n
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը եւ Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
 
Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում: