Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Պապիկյանի նախագահությամբ կայացել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:
 
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
 
Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:
 
Հանձնարարվել է սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները։
 
Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: