Բացել լրահոսը Փակել լրահոսը
1090175.thumb
A A
Պաշտոնական

Քըլըչն առաջարկել է Ռուբինյանի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով համաժողովում ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։

Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել և լուծվել մինչև այս երեկո։