Բացել լրահոսը Փակել լրահոսը
1131077
A A
Տնտեսություն

ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  (ՎԶԵԲ) միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը։

 Գյումրու համայնքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  միջև կնքված համաձայնագրի շրջանակներում  նախատեսվում են Անի և Ավստրիական թաղամասերի ողջ ճանապարհային ցանցի հիմնանորոգման և տվյալ թաղամասերի, ինչպես նաև Շիակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի այս փուլով նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 16 կմ երկարությամբ ճանապարահատված, ընդհանուր առմամբ, 190 հազար քառակուսի մետրը՝ երթևեկելի։ «Ընդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ, 208 լուսատու տեղադրվելու է Շիրակացի փողոցից մինչև Օզանյան փողոց ճանապարհահատվածի երկու կողմերում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից։

«Գյուրմրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի նախորդող տրանշների միջոցների հաշվին մինչև 2023 թվականը հիմնանորոգվել է քաղաքի թվով 33 փողոց և 4 հրապարակ։

Նշենք նաև, որ փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի նախագծերի ձեռքբերումից հետո։  Այս պահին ընթացքի մեջ են նախագծերի գնման մրցույթային գործընթացները։