ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության պոտենցիալը բարձր է համարում
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը։
Նա նշել է, թե Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի ու Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։
«Նույնիսկ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պայմաններում՝ դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- ասել է նա։