A
A
Հայաստանի հավաքականը պահպանեց իր տեղը
ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը:
Մայիսի 18-ին դրությամբ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր տեղը` զբաղեցնելով 62-րդ հորիզոնականը:
Մեր հավաքականի առաջիկա մրցակից Ռուսաստանի ազգային թիմը նահանջել է 5 հորիզոնականով եւ այժմ արդեն 18-րդն է ՖԻՖԱ-ի հաշվարկով: Ահա Հայաստանի ընտրանու 2012 թ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում հանդես եկող մնացած թիմերի արդյունքները.
26. Սլովակիա - 809
34. Իռլանդիա - 681
85. Մակեդոնիա - 398
202. Անդորրա - 0
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը` 1857 միավոր: Ապա հաջորդում են Հոլանդիայի (1702) եւ Բրազիլիայի (1425) ազգային թիմերը: