A
A
Առաջատարը «Շենգավիթն» է
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի 7-րդ տուրի հանդիպումները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Միկա-2»-ը սեփական դաշտում ոչ-ոքի է խաղացել «Արարատ-2»-ի հետ` 0:0: Հարկ է նշել, որ արարատցիներն առաջին միավորը վաստակեցին մրցաշարում: «Արարատ-2»-ը, ինչպես եւ բարձրագույն խմբում հանդես եկող իր մայր թիմը, առաջնության ընդգծված ետնապահն է:
Յոթ տուրից հետո աղյուսակը գլխավորում է «Շենգավիթը», որն այս տուրում հյուրընկալվելիս հաղթեց «Բանանց-2»-ին` 3:2, եւ վաստակեց 15 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-2»-ը առաջատարից հետ է մնում 2 միավորով:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Փյունիկ-3» - «Գանձասար-2»` 2:1, «Իմպուլս-2» - «Փյունիկ-3»` 6:1: