A
A
Մեդալի հավակնում է միայն Էլինա Դանիելյանը
Թբիլիսիում ավարտին է մոտենում Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը:
Նախավերջին` 10-րդ տուրում, Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը
սեւերով հաղթեց ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւային եւ վաստակելով 7,5 միավոր, Սվետլաննա Մատվեեւայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
Այսօր մեր շախմատիստուհին սպիտակներով կմրցի բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ, որը 8 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Լիտվայի ներկայացուցիչ Վիկտորիա Չմիլիտեն, ով ունի 8.5 միավոր:
Ավաղ, մեր մյուս երկու առաջատար շախմատիստները արդեն դուրս են մնացել մեդալների համար պայքարից: Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով ընթանում է 29-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Գալոյանը` 60-րդ տեղում է (5 միավոր):