Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամսոն Խաչատրյանը անտեղի չէր նեղացնի

Սպորտ
36fa623273cf4aa222a219bea997bfe1

Պրոֆեիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձել է նաեւ նախկին բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հետ կապված միջադեպին:

«Ես տեղյակ չեմ նրա հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասներին, սակայն լավ եմ ճանաչում Սամսոն Խաչատրյանին, քանի որ իմ համերկրացին է: Նա երբեք իրեն անտեղի թույլ չէր տա նեղացնել որեւէ մեկին: Աշխարհում ընդհանրապես մեծ հարգանքով են վերաբերվում հայտնի մարզիկներին: Կարծում եմ, մեզ մոտ էլ պետք է հարգանքով վերաբերվեն աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական չեմպիոնների նկատմամբ»,-ասաց ծնունդով վանաձորցի Վիկ Դարչինյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը այս տարվա մարտի 13-ին  ձերբակալվել էր, ապա կալանավորվել, սակայն ապրիլի 19-ին դատարանի որոշմամբ  ազատ էր արձակել: