Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ն նոր հետաքննություն է սկսել

Սպորտ
7c240a09be0955621c3114d95961cc38

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նոր հետաքննություն է սկսել` կապված պայմանավորված խաղի հետ:

Ինչպես տեղեկացնում է բուլղարական «Մերիդիան Մատչ» թերթը, ՖԻՖԱ-ն կասկածում է 2009 թ Բուլղարիայի եւ Զիմբաբվեի երիտասարդական հավաքականների միջեւ կայացած ընկերական հանդիպման արդյունքը: Այն ավարտվել է բուլղարացի ֆուտբոլիստների խոշոր հաշվով հաղթանակով (5:0), ընդ որում բոլոր գոլերը դաշտի տերերը խփել են երկրորդ խաղակեսի վերջում:

«Զիմբաբվեցի խաղացողները իսկական տզրուկներ են: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը նրանց դարձրել էլ շահամոլ եւ դավաճան: Մենք ՖԻՖԱ-ին կտրամադրենք բոլոր այն փաստաթղթերը, որոնք կօգնել բացահայտել այդ խաղի հետ կապված մեքենայությունները», - հայտարարել է Զիմբաբվեի ՖՖ-ի ներկայիս նախագահ Կետբերտ Դուբեն:

Նա իր նախորդին` Հենրիետա Ռուշվայային, մեղադրել է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Ըստ Կետբերտ Դուբենի` վերջինս աֆրիկյան մի քանի երկրների երիտասարդ ֆուտբոլիստներին կաշառք է տվել (500-1500 դոլար), որպեսզի նրանք լրիվ ուժով չխաղան եւ պարտություն կրեն: