Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման
A A
Պաշտոնական

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։

Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այնուհետև հայտնի դարձավ, որ հանդիպման մասին կողմեր պայմանավորվածություն են ձեռք բերել․ այն կկայանա նոյեմբերի 30-ին։