Բացել լրահոսը Փակել լրահոսը
hl-35111944961
A A
Մշակույթ

Ֆիլհարմոնիկի ֆլեշմոբը` Դալմայում (տեսանյութ)

Երեկ` նոյեմբերի 26-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իրականացրեց ֆլեշմոբ` Դալմա Գարդեն Մոլում նվագելով Մորիս Ռավելի հայտնի «Բոլեռո»-ն։

 

Ազգային ֆիլհարմոնիկի մոտ 80 երաժիշտներ, անսպասելի դուրս գալով մոլի տարբեր խանութներից, հավաքվեցին առաջին հարկի սրահում ու մաեստրո Թոփչյանի ձեռքի մի շարժումով «Բոլեռո»-ի կրակոտ, իսպանական ռիթմերը տարածվեցին ողջ մոլով մեկ` հիացմունք ու զարմանք պատճառելով այցելուներին։ 

 

Ֆլեշմոբը անսպասելի նախատոնական անակնկալ էր երևանցիներին և դասական երաժշտության տարածման գեղեցիկ ակցիա` Ազգային ֆիլհարմոնիկի և Դալմա Գարդեն Մոլի կողմից։

 

Իսկ դրա համար ընտրված ստեղծագործությունը` Ռավելի «Բոլեռո»-ն, նվագախմբային երկացանկի ամենասիրված ու տարածում գտած գործերից մեկն է: Այն հնչում է ֆիլմերում, թատերական ներկայացումներում, բալետային բեմադրություններում։ 1979թ-ին, հնչելով ամերիկյան ռոմանտիկ-կատակերգական «10» ֆիլմում, աննախադեպ տարածում գտավ։ Մասսայական վաճառքը 1 միլիոն դոլարի հոնորար բերեց և կայծակնային կերպով Ռավելին դարձրեց ամենավաճառվող դասական կոմպոզիտորը։

 

«Բոլեռո»-ն Ռավելը գրել է 1928թ-ին, այն առաջին անգամ կատարվել է 1928թ.-ի նոյեմբերի 22-ին` Փարիզի «Գարնիե» օպերայում։