![1124965 1124965](/static/articles/46/51/78/l-n1K8whGsWr.jpg)
A
A
Կայուն խաղաղություն Կովկասյան տարածաշրջանում. Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում և Ադրբեջանում դեսպաններին
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական հանգստության հաստատման կարևորությունը՝ առանց օտարերկրացիների միջամտության:
Ամիր Աբդոլլահիանն այդ հայտարարությունն արել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո, նոյեմբերի 26-ին հաղորդել է IRNA գործակալությունը:
Ինչպես նա գրել է սոցիալական ցանցերի իր էջում, ԱԳ նախարարը հանդիպմանը կարևորել է հյուսիսային հարևան երկու պետությունների հետ կապերի զարգացումը:
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին: