Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք արվեստագետը կգա Գյումրի (տեսանյութ)

Մշակույթ
6bd2521797329466ecea9b476eb2d20e

Գյումրիում վաղը կմեկնարկի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» երրորդ միջազգային մրցույթ-փառատոնը` նվիրված է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին:

Մրցույթ-փառատոնին կմասնակցի 1100 երաժիշտ-կատարող Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և աշխարհի 22 երկրներից:

Միջոցառման նախաձեռնողները` ՀՀ մշակույթի նախարարությունը, համահայկական «Փյունիկ» հիմնադրամը և «Վերածնունդ մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությունը, խնդիր ունեն այս փառատոնը մեր մշակութային կյանքի երևույթ դարձնել և դիտարկել որպես ոչ թե լոկ մշակութային, այլև դիվանագիտական միջոցառում:
Ինչպես նախորդ փառատոնների ընթացքում, այս տարի ևս, մրցութային համերգներից բացի, կանցակցվի "Հայաստանը և համաշխարհային մշակույթը" խորագրով միջազգային գիտաժողով:

Դրան կմասնակցի նաեւ թուրք արվեստագետ,սակայն փառատոնի հիմնադիր Կարինե Ավդալյանը այս մասին առավել չմանրամասնեց: