Բացել լրահոսը Փակել լրահոսը
20231122_201944
A A
Մշակույթ

Ատավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը մեծ էկրաններին

 «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը։

Սև և սպիտակ նկարահանված  ֆիլմում օգտագործվել են Արտավազդ Փելեշյանի տարբեր կինոնկարներից հատվածներ։ Ֆիլմի գաղափարը ծնվել է 5 տարի առաջ։ Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի խոսքով` Արտավազդ Փելեշյանն այն կինոգործիչներից էր, ով մի փոքր պատուհան բացեց հայկական կինոարվեստում։

Կինոն կարող է լինել առանց լեզվի և խոսքի, բայց միաժամանակ` հասկանալի։  Սրանում Հրանտ Վարդանյանը համոզվել է, երբ առաջին անգամ դիտել է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը։ 1 ժամ և 27 րոպե տևող ֆիլմը բացահայտում է լռակյաց, բայց միևնույն ժամանակ կատակասեր Արտավազդ Փելեշյանի դիմանկարը։

Ֆիլմում կան հարցազրույցներ արտասահմանյան կինոգործիչներից և ռեժիսորներից, որոնք ներկայացնում են իրենց ոգևորությունն ու զարմանքը` Արտավազդ Փելեշյանի և նրա` «Բնություն» ֆիլմի մասին։

«Ես գիտեմ, որ իմ ֆիլմերում ամեն պատկերին հաջորդող պատկերը բացակա է։ Ես թելադրում եմ այդ բացակա պատկերները, բայց մեկնաբանել դրանք չեմ կարողանում»,- ֆիլմի հարցազրույցներից մեկում ասում է Արտավազդ Փելեշյանը։

Նախաձեռնությունը կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ազգային կինոկենտրոնի և «Արև» ֆիլմ ստուդիայի համատեղ ջանքերով։