«Անդրանիկ»-ի հերթական ելույթը
Նյու Յորքի «Բորո» քոլեջի բեմահարթակում ելույթ ունեցավ «Անդրանիկ» հայկական պարախումբը: Համերգը, որն անցավ մեծ հաջողությամբ, ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ :
«Անդրանիկ» հայկական պարախումբը Նյու Յորքի հանագույն կոլեկտիվներից է : Այն հիմնադրվել է 1969թ: Իր գոյության ընթացքում պարախումբը համերգային ծրագրերով հանդես է եկել ԱՄՆ - ի գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում , ինչպես նաեւ եւրոպական բազմաթիվ քաղա քներում : Նրանց ծափահարել են Նյու Յորքի «Կարնեգի - հոլլում,, « Լինկոլն» կենտրոնում, «Կլաուդ Չեմբրեջ հոլլում» եւ այլ համերգասրահներում:
Շորջ 22 տարի է` ինչ պարախմբի պարուսույցն է Գագիկ Կարապետյանը, որի շնորհիվ համերգային ծրագրերում մեծ տեղ են գրա-վել հայկական ժողովրդական եւ ազգագրական պարերը: Պարախմբի գեղարվեստական ղեկավարն է՝ Կարոլինա Թամիզյան-Շենլուգիան:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները՝ հեղինակի