Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» մտավ եզրափակիչ

Սպորտ
c80a312835f44ef9247c771eae89e13c

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան առաջին խաղում իսպանական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ: Քանի որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր բարսելոնացիների առավելությամբ (2:0), հենց նրանք էլ առաջինը մտան եզրափակիչ:

Ի դեպ, «Բարսելոնան» մինչ այդ իր հարկի տակ տարել էր ինը անընդմեջ հաղթանակ, եւ հաջողության դեպքում նա նոր ռեկորդ կսահմաներ, սակայն «Ռեալը» ընդհատեց կատալոնցիների հաղթարշավը:

«Բարսելոնայի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Շալկե-04» պատասխան խաղից հետո: Նշենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր անգլիացիների հաղթանակով` 2:0: