Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» նոր մարզիչ է փնտրում

Սպորտ
ba6c1d943a3204929e0c1f1bd43e71f9

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը առաջնության առաջին շրջանի ավարտից հետո անբավարար գնահատելով թիմի ելույթները բարձրագույն խմբում եւ գավաթի խաղարկությունում, պաշտոնից հեռացրել է գլխավոր մարզիչ, մակեդոնացի մասնագետ Ստեւիցա Կուզմանոսկուն: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Բարձրագույն խմբի մրցաշարում «Բանանցը» աննախադեպ վատ է մեկնարկել` յոթ հանդիպումներում վաստակելով ընդամենը երեք միավոր: Գավաթի խաղարկությունում թիմը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ:

Հավելենք, որ Ստեւիցա Կուզմանոսկին «Բանանցը» գլխավորել է 2010 թվականի սկզբից, եւ նրա գլխավորությամբ թիմը նախորդ տարի դարձել է արծաթե մեդալակիր: