A
A
Եզրափակիչը վստահվել է իսպանացիներին
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կսպասարկեն Իսպանիայից հրավիրված մրցավարներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Շիրակ» - «Միկա» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Դավիդ Ֆերնանդես Բորբալանը: Նրան կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն եւ Էնրիկե Անդրես Սամպերը:
Դավիդ Բորբալանը ծնվել է 1973 թվականին: Իսպանիայի առաջնություններում նա սպասարկել է 115 հանդիպում, որոնց ժամանակ ցույց է տվել 560 դեղին եւ 41 կարմիր քարտ:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: