A
A
Ֆեդերացիան հետաքննություն է անցկացնում
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է հատուկ հետաքննություն անցկացնել` երկրում աֆրիկացի ֆուտբոլիստների քանակը սահմանափակելու կապակցությամբ:
Վերջերս Mediapart կայքէջը նյութ է հրապարակել, ըստ որի իբր հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը եւ նրա օգնականները գաղտնի համաձայնության են եկել եւ առաջարկել են կրճատել ֆուտբոլային ակադեմիաներում պարապող աֆրիկյան եւ արաբական ծագում ունեցող խաղացողների քանակը:
Այս հարցի կապակցությամբ ՖՖՖ-ի տեխնիկական տնօրեն Ֆրանսուա Բլակարը ժամանակավորապես պաշտոնանկ է արվել: Ֆրանսիայի սպորտի նախարարության ղեկավարության կարծիքով հենց վերջինս է առաջարկել ֆուտբոլի դպրոցներում եւ ակադեմիաներում սահմանափակել օտարազգի երեխաների ընդունելությունը: