Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է թիմի բժիշկը

Սպորտ
4007bf427ae9a24b25c70119ed1f0d5c

Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 44-ամյա բժիշկ Յենս Կյուլմորգենը հանկարծամահ է եղել ֆուտբոլիստներին հերթական բուժզննման ժամանակ:

«Նա, հավանաբար, կաթվածահար է եղել: Յենսը երբեք չէր հիվանդացել, միշտ պահպանում էր մարզական կազմվածքը, կարող էր կիլոմետրերով քայլել» - ասել է Սանկտ Ագուստինի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, դոկտոր Ֆանդերը, որը վերջինն է հետազոտել մահացած իր գործընկերոջը:

«Նա բավական կենսուրախ անձնավորություն էր: Այդ օրը մենք միասին քննարկում էին «Հաննովերի» հետ խաղի դրվագները» - հիշել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ, շվեյցարացի մասնագետ Լյուսիեն Ֆավրեն:

Յենս Կյուլմորգենը Մյոնխենգլադբախը ներկայացվող ակումբում աշխատում էր 2003 թվականից: Նա այդ ընթացքում մեծ վստահություն էր ձեռք բերել ֆուտբոլիստների շրջանում: