Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Բարի լույս, հրեշտակներս»․ պրեմիերա Պատանի հանդիսատեսի թատրոնում (տեսանյութ)

 

Իտալական կոլորիտով համեմված միշտ արդիական համամարդկային կրքեր։

Պաոլո Կապպելլոնիի «Բարի լույս, հրեշտակներս» տարօրինակ կատակերգության շուրջ ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը ներգրավել է Պատանի հանդիսատեսի թատրոնի բազմավաստակ հինգ դերասան, իր իսկ խոսքով, աստղերի, որոնք թատրոնում են հիսուն տարուց ավելի և կարոտում են բեմը։

Ներկայացման պրեմիերան, որը պետք է կայանար դեռ սեպտեմբերի վերջին, հասկանալի պատճառներով հետաձգվեց և հանդիսատեսին կներկայացվի նոյեմբերի 17-ին:

Դերասանները միաձայն նշում են, որ հենց փորձերից են մեծ բավականություն ստացել, քանի որ երկար տարիներ միասին մեկ բեմում չեն եղել և այս պիեսի շնորհիվ, ասես տեղափոխվել են երիտասարդ տարիներ, բարի ժամանակներ, երբ աշխատում էին, կերպարներ ստեղծում, ստեղծագործում ։

«Ցանկանում եմ կանանց զգուշացնել, որ իմ մարմնավորված կերպարի պես տղամարդկանցից, որոնց նպատակն է կանանց հաշվին ապրելը հեռու մնան, թակարդը չընկնեն»,– խորամանկ ժպիտով ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը։

Ներկայացման ռեժիորն էլ համամիտ է, որ ինչպես բոլոր ժամանակներում, մեր դարում ևս «աֆերիստները» շատ են։

Մանրամասը՝ տեսանյութում։