Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հռոմի պապ
A A
Հասարակություն

«Թող զենքը լռի, այն երբեք խաղաղություն չի բերի. Բավական է, եղբայրներ, բավական է». Հռոմի պապը խաղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ կրկին խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքի համար: Հաղորդում է ТАСС-ը։
 
«Թող զենքը լռի, այն երբեք խաղաղություն չի բերի, և թող հակամարտությունը չտարածվի։ Բավական է, եղբայրներ, բավական է», - ասել է նա:
 
Քահանայապետը հավելել է, որ յուրաքանչյուր մարդու կյանքը ՝ «լինի քրիստոնյա, հրեա, մուսուլման»` սուրբ է: