A
A
Բանակային պատմվածքներ
Մայիսի 6-ին Երեւանում կկայանա Հովհաննես Իշխանյանի` առաջին գրքի շնորհանդեսը:
«Ուվալնյատի օրը» ժողովածուն ներառում է 16 պատմվածք: Համանուն պատմվածքում հերոսը զորացրվում է բանակից, բայց չի կարողանում գնալ զորամասից:
Գիրքը տպագրվել է 300 հարյուր օրինակով: Ձևավորումը` Վահե Բուդումյանի, գրախոսականը` Սեդա Շեկոյանին:
Հովհաննես Իշխանյանը ծնվել է 1988 թվականին: Սովորում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Կիրառական ծրագրավորման ֆակուլտետում: Տպագրվել է «Բնագիր» և «Ինքնագիր» գրական հանդեսներում: Թղթակցում է հայկական մամուլին: