Բացել լրահոսը Փակել լրահոսը
զ
A A
Հասարակություն

«Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

 
Նոյեմբերի 6-ին, ժամը 15։56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արա լեռան ամառանոցներից ծուխ է նկատվում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ, որից 10 հա մարել են հրշեջ-փրկարարները։