Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմմին մեկնում է Գերմանիա (տեսանյութ)

Մշակույթ
913ddf5bba3c2353abb6ad786e4f1379

Այսօր գիշեր երգչուհի Էմմին կմեկնի Գերմանիա՝ "Եվրատեսիլ 2011"-ում Հայաստանը ներկայացնելու համար: Մինչև մայիսի 12-ին Դյուսելդորֆում "Եվրատեսիլի" մեկնարկը՝ նա պատրաստվում է համերգներով հանդես գալ գերմանական մի շարք քաղաքներում:

Երգչուհին նոր է վերադարձել շրջագայություններից:
Նրանք համերգներով հանդես են եկել Մոսկվայում, Կիևում, Ամստերդամում, Ռիգայում, Աթենքում:

"Եվրատեսիլում" նրա երգի բեմականացմանը հեղինակը Աթենքից է, որն արդեն Հայաստանում է: Մինչ էմին համերգներով հանդես կգա Գերմանիայում, նա Հայաստանում լուրջ աշխատանք կկատարի:

Բեմականացման հեղինակ Արմինե Զորյանը այսօր խոստացավ, որ ինքը կկազմակերպի այնպիսի ներկայացում, որը շատ երկար կհիշվի:

"Եվրատեսիլի" բեմում լինելու են 4 պարող տղաներ, երգչուհի էմմին և երգչուհի Արփին , որը պետք է ապահովի "բեք" ոկալը: Իսկ Էմմիի բեմական հագուստի մասին հոգ կտանի մոդելավորող Արևիկ Սիմոնյանը:

Ի դեպ, Էմմի, նշում է, որ երգը, որը " Եվրատեսիլում' կատարելու է, արդեն հասցրել է սիրվել: Բոլոր երկրներում, որտեղ նա արդեն ներկայացնել է իր երգը, ջերմ ընդունելության է արժանացել:

Երգչուհին հույսով է, որ մրցույթի օրը Հայաստանում մինչև ուշ գիշեր մարդիկ կհետևեն դրա ընթացքին, և այն կվերածվի իսկական տոնախմբության: