Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցահանդեսը կրկնվեց

Մշակույթ
c4a9a24a14d2d1faeb7f66ac4697dd6d

Հայոց մեծ եղեռնին և քրիստոնեական հարության տոնին նվիրված`
«Նարեկացի» արվեստի միությունում բացված ցուցահանդեսը այսօր կրկին ներկայացվում էր հանրության դատին:

Այսօր արվեստագետին և հանդիսատեսին պակասում է ազատ շփումը,- նշում է «Նարեկացի» արվեստի միության ծրագրերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:

Ըստ նրա` այսպիսի ցուցադրությունները նպատակաուղղված են այդ շփումները ավելի սերտ դարձնելուն:

«Մեր օրերում արվեստագետին ավելի շատ պակասում է կենդանի շփումը իր հանդիսատեսի հետ, մենք կարևորում ենք առողջ երկխոսությունը երկու կողմերի միջև»,- նշեց Նաիրա Կարապետյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին Արմեն Խոջոյանի, Նինա Կարապետյանի, Սևան Նաղաշյանի, Տիգրան Ասատրյանի, Զարուհի Թովմասյանի, Հովնան Սարգսյանի աշխատանքները:

Մասնակիցներից նկարչուհի Նինա Կարապետյանը իր նկարներում պատկերել է ավելի շատ լույս և կյանքի նկատմամբ հավատ: Ինչպես ինքն է ասում` չնայած ցուցահանդեսը տխուր թեմայով է կազմակերպված, սակայն պետք է լուսավոր ապագայի հույսը միշտ վառ պահել: